ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հսկիչ դրամարկղային նոր մեքենաների ներդրումը բեռ չի դառնա ՓՄՁ-ների համար

Հսկիչ դրամարկղային նոր մեքենաների ներդրումը բեռ չի դառնա ՓՄՁ-ների համար
18.10.2012 | 13:32

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն նախատեսվում է ամսական ԱԱՀ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ների համար սահմանել լրացուցիչ տեխնիկական պահանջներ, որոնք համահունչ կլինեն ժամանակակից ՀԴՄ-ների պաշտպանվածությանը և տեխնիկական հնարավորություններին։ Մասնավորապես, ՀԴՄ կիրառողները գնորդներին կկարողանան մատուցել լրացուցիչ ծառայություններ, որոնցից են վճարման անկանխիկ ընդունումը, հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև ՀԴՄ կտրոնների միջոցով անցկացվող վիճակահանության վերաբերյալ տեղեկության տրամադրումը։ Ելույթ ունենալով հարցի քննարկման ժամանակ` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս նոր համակարգը ենթադրում է, որ մենք ունենալու ենք միասնական ցանց, օնլայն ռեժիմով կապ պետական եկամուտների կոմիտեի հետ, միջամտության բացառում, որովհետև չիպերը, որոնք տեղադրվելու են ՀԴՄ-ների մեջ, դրանց կոդերը հասանելի են լինելու միայն ՊԵԿ-ի համար, և դա վերաբերելու է շուրջ 60 հազար տնտեսվարողի։ Դա նշանակում է, որ այս նոր ծառայությունը մատուցելու համար մենք պետք է ունենանք մասնագիտացված կառույց, հակառակ դեպքում ՊԵԿ-ն ի վիճակի չի լինի սպասարկել 60 հազար տնտեսվարող սուբյեկտի»։ Վարչապետը ՊԵԿ ղեկավարին հանձնարարել է հաջորդ նիստին ներկայացնել այդ կառույցի ստեղծման որոշման նախագիծ, կառույց, որին լիազորություն կտրվի սպասարկել ամբողջական ցանցը և լինել դրա պատասխանատուն։
«Համակարգը ենթադրում է, որ քարտերով նույնպես մեր քաղաքացիները պետք է կարողանան վճարում իրականացնել, և այդտեղ մեզ անհրաժեշտ է Կենտրոնական բանկի աջակցությունը, որպեսզի ինչպես միջազգային, այնպես էլ մեր կողմից թողարկվող քարտերն այդ համակարգի միջոցով, ՀԴՄ-ների միջոցով ունենան վճարման հնարավորությունե։ Քանի որ այս համակարգի ներդրումը ենթադրում է նաև բավական լուրջ տեխնիկական աշխատանք, Տիգրան Սարգսյանը ՊԵԿ-ին, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ, թե պետությունն ինչպես է օժանդակելու փոքր և միջին բիզնեսին, որպեսզի նրանց համար անցումը լինի անցավ և սահուն։ «Մենք որպես պետություն պարտավոր ենք լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի այդ ծանրության բեռը նրանց վրա չընկնի», - շեշտել է վարչապետը։

Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ